ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը
22.10.2020 | 13:02

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ է արել, քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Դիտվել է՝ 4067

Մեկնաբանություններ